Ռուսաստանի առաջին մարդանման արհեստական բանականությամբ ռոբոտը հենց շնորհանդեսի ժամանակ ընկել է ու մասերի բաժանվել (տեսանյութ)
Մոսկվայում ներկայացվել է Ռուսաստանի առաջին մարդանման արհեստական բանականությամբ ռոբոտը, որը հենց շնորհանդեսի ժամանակ երկու քայլ է արել, ընկել ու մասերի բաժանվել։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Աիդոլ» անունով ռոբոտը երկու հոգու ուղեկցությամբ դանդաղ դուրս է եկել բեմ և փորձել է ձեռքով անել, սակայն թեքվել է և ընկել։
Աշխատակիցները սև շորով ծածկել են բեմը և ռոբոտին դուրս բերել դահլիճից։
«Հուսով եմ, որ այս սխալը կվերածվի փորձի»,-հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Վիտուխինը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը ներկայացրել է սեփական արտադրության առաջին մարդանման ռոբոտը՝ արհեստական բանականությամբ։
Հայտնել էին, որ «Աիդոլ» անունով ռոբոտը կարող է աշխատել ամբողջությամբ օֆլայն ռեժիմով և արտահայտել հույզեր։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։










