«ԵվրոԽիմ»-ը Հայաստանում կեղծարարության դեմ պայքարելու համար նորարարական համակարգ է ստեղծել
Ռուսաստանյան «ԵվրոԽիմ» ընկերությունը ԱՊՀ-ում, այդ թվում՝ Հայաստանում, հայտարարել է կեղծարարության դեմ պայքարի նորարարական համակարգի մեկնարկի մասին։
2025 թվականի ապրիլից՝ Ստավրոպոլի երկրամասի «Նևիննոմիսսկի Ազոտ»-ում արտադրված՝ յուրաքանչյուր 50 կիլոգրամանոց բորակի պարկն ապահովված է հատուկ թելով, որը թույլ է տալիս ստուգել արտադրանքի օրիգինալ լինելը, շարժական ուլտրամանուշակագույն լապտերի օգնությամբ: Եթե թելը լուսավորվում է, ապա պարարտանյութն իսկական է:
Համակարգն արձագանք է ԱՊՀ շուկայում, այդ թվում՝ Հայաստանում, «ԵվրոԽիմ»-ի ապրանք հանդիսանալու նշագրմամբ բորակի կեղծարարության հայտնաբերման դեպքերին։ Ընկերությունում կարծում են, որ նոր մեխանիզմը կապահովի արտադրանքի անվտանգությունը, թափանցիկությունը և վերահսկելիությունը։
«Մենք ուշադիր հետևում ենք, որ «ԵվրոԽիմ» ապրանքանիշի ներքո վաճառվի բացառապես ընկերության օրիգինալ արտադրանքը։ Եվ հաճախորդները բարձր են գնահատում մեր ուշադիր վերաբերմունքը։ Վստահ եմ, որ նորարարությունը կաշխատի գործընկերների օգտին, նրանց վստահություն կհաղորդի գնված պարարտանյութերի որակի, արդյունավետության և անվտանգության նկատմամբ», - նշել է Հաճախորդների պահանջարկների վարչության պետ Ալեքսանդր Կուզնեցովը։
Ընկերությունը կշարունակի ներդրումներ կատարել արտադրանքի պաշտպանությանը նպաստող նորարարական տեխնոլոգիաների մեջ՝ գյուղատնտեսների և գործընկերների շահերը պաշտպանելու համար՝ ապահովելով երկրում գյուղատնտեսության կայուն զարգացումը։
Պաշտպանության համակարգի օգտագործման հրահանգների և լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել դիստրիբյուտորներին։










