FLYONE ARMENIA ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան- Ամստերդամ - Երևան երթուղով

11:01 • 24.12.25

«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը 2026թ. ապրիլի 1-ից մեկնարկելու է Երևան - Ամստերդամ - Երևան երթուղով չվերթերը:

Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերին:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyone.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ