Արագածոտնի մարզում Mitsubishi-ն հայտնվել է ջրահեռացման համար կառուցված հատվածում

19:51 • 29.12.25

Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Mitsubishi մակնիշի ավտոմեքենան Գյումրի–Երևան ավտոճանապարհի Արագածոտնի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ճանապարհի եզրին կառուցված ջրահեռացման համար նախատեսված հատվածում, հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։