Թուրքիան պատրաստ է զnրքեր ուղարկել Ուկրաինա՝ որպես խաղաղապահ ուժերի մաս․ Թուրքիայի պաշտպանության նախարարություն

20:30 • 08.01.26

Թուրքիան պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա՝ որպես խաղաղապահ ուժերի մաս։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

«Որպեսզի Թուրքիան զորքեր ուղարկի Ուկրաինա՝ որպես խաղաղապահ ուժերի մաս, նախ պետք է հաստատվի հրադադար, ապա պետք է սահմանվի հստակ առաքելություն, թե որ երկիրը և ինչ չափով կներդնի իր ներդրումը»,-ասված է հայտարարության մեջ։

Նախարարությունից նաև նշել են, որ Թուրքիան ղեկավարում է Սև ծովում անվտանգությունը և կայունության պահպանումը։

Թուրքիան պատրաստ է զnրքեր ուղարկել Ուկրաինա՝ որպես խաղաղապահ ուժերի մաս․ Թուրքիայի պաշտպանության նախարարություն