ԱՄՆ-ում ավելի քան 500,000 տուն առանց էլեկտրաէներգիայի է մնացել ձնաբքի պատճառով

17:24 • 25.01.26

Poweroutage կայքի տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում ձնաբքի պատճառով էլեկտրաէներգիա չունեցող տների թիվը գերազանցել է 500,000-ը։

Էլեկտրաէներգիայի անջատումների ընդհանուր թիվը հասել է 523,067-ի, որոնցից ամենամեծ թիվը գրանցվել է Թենեսիում (128,918), Տեխասում (126,319), Միսիսիպիում (114,955) և Լուիզիանայում (85,352)։

Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ Արևելյան Տեխասից մինչև Հյուսիսային Կարոլինա  սպասվում է առատ ձյուն և վտանգավոր սառցակալում։ Արտակարգ դրություն է հայտարարվել առնվազն 21 նահանգում։