SpaceX-ը փնտրում է ռուսական անօդաչու թռչող սարքերի վրա Starlink-ը արգելափակելու եղանակներ․ Միխայիլ Ֆյոդորով

18:03 • 29.01.26

Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայիլ Ֆյոդորովը հայտարարել է, որ SpaceX-ը արդեն զբաղվում է ռուսական անօդաչու թռչող սարքերի վրա Starlink-ի օգտագործման խնդրով։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի քաղաքների վրայով Starlink կապով ռուսական անօդաչու թռչող սարքերի հայտնվելուց մի քանի ժամ անց Պաշտպանության նախարարության թիմը կապ է հաստատել SpaceX-ի հետ և առաջարկել լուծումներ։

«Ես շնորհակալ եմ SpaceX-ի նախագահ Գվին Շոթվելին և անձամբ Իլոն Մասկին արագ արձագանքի և իրավիճակը կարգավորելու աշխատանքներ սկսելու համար», - ասել է նախարարը։