Մենք Ռուսաստանի կողմից Կիևում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձшկումը համարում ենք ոչ բարեկամական գործողություն․ Ալիև

19:19 • 14.02.26

Մենք Ռուսաստանի կողմից Կիևում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը համարում ենք ոչ բարեկամական գործողություն, հայտարարել է Իլհամ Ալիևը։

«Հարձակումներ են եղել ոչ միայն Ադրբեջանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա Ուկրաինայում, այլև երեք հարված է հասցվել Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատանը: Առաջին հարվածից հետո կարելի էր ենթադրել, որ դա պատահական էր:

Մենք մեր ռուս գործընկերներին տրամադրել ենք Ադրբեջանի դիվանագիտական ​​​​ներկայացուցչությունների բոլոր կոորդինատները, այդ թվում՝ հյուպատոսական ​​բաժինը, մշակութային կենտրոնները և դեսպանատունը: Չնայած դրան, տեղի է ունեցել ևս երկու հարված:

Այսպիսով, սա միտումնավոր հարձակում էր Ադրբեջանի դիվանագիտական ​​​​ներկայացուցչության վրա: Մենք հատուկ հայտարարություններ ենք արել, հրավիրել ենք դեսպանին և դիվանագիտական ​​​​նոտա ենք ուղարկել:

Մենք գործում ենք բացառապես դիվանագիտական ​​միջոցներով։ Այլ բան անել չենք կարող։ Բայց, իհարկե, սա դիտվում է որպես Ադրբեջանի դեմ ուղղված անբարյացակամ քայլ։

Ես հասկանում եմ ձեր հարցը և ուզում եմ տեղեկացնել, որ Ադրբեջանի կառավարությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ դիվանագիտական ​​քայլերը»,-ասել է նա։