«Ucom»-ը և «Hero House Yerevan»-ը կշարունակեն համագործակցել

11:32 • 20.02.26

«Ucom»-ը և «Hero House Yerevan»-ը կշարունակեն համագործակցությունը՝ ուղղված  «Hero House»-ի թվային ենթակառուցվածքների ամրապնդմանը՝ նպաստելով հիմնադիրների, ինժեներների և հետազոտողների համայնքի զարգացմանը։

«Ucom»-ը՝ որպես «Hero House»-ի թվային գործընկեր, կայուն ինտերնետ կապ և համապատասխան ծառայություններ է տրամարդում նորարարական հաբին՝ ապահովելով դրա արդյունավետ աշխատանքը և տեխնոլոգիական թիմերի զարգացումը։

«Hero House»-ը SmartGateVC-ի հայաստանյան գործունեության հիմնական կենտրոնն է, Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի (ASA) ծրագրերի և այլ նախաձեռնությունների անցկացման վայրը։ Հարյուրավոր ստարտափների՝ ընկերություններ ստեղծելու, գաղափարներ փորձարկելու և մենթորների ու ներդրողների հետ կապեր հաստատելու առաջին քայլերն արվել են «Hero House»-ում։

«Ucom»-ի համար տեխնոլոգիական ենթակառուցվածքների զարգացումն ու թվային միջավայրի հզորացումը առաջնային նշանակություն ունեն։ Մենք շարունակաբար ներդրումներ ենք իրականացնում հուսալի և բարձրորակ կապի ապահովման ուղղությամբ՝ նպաստելով նորարարության, հետազոտության և ինժեներական մտքի զարգացմանը Հայաստանում։ Համոզված ենք, որ ժամանակակից թվային լուծումները կարևոր հիմք են մրցունակ և առաջադեմ տեխնոլոգիական համայնքի ձևավորման համար», - նշել է «Ucom»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Hero House»-ը հարթակ է, որն ամրապնդում է Հայաստանի և Կալիֆորնիայի տեխնոլոգիական համայնքների միջև կապը՝ ծառայելով որպես գաղափարների և նախաձեռնությունների ձևավորման հարթակ: Վստահ ենք, որ Ucom-ի հետ շարունակական համագործակցությունը իր կարևոր նպաստն է բերելու այս նորարարական միջավայրի անխոչընդոտ զարգացմանը», - ասել է SmartGateVC-ի համահիմնադիր և գործընկեր Աշոտ Արզումանյանը։

Սունդուկյան 60 հասցեում գործող «Hero House»-ը միավորում է համագործակցային աշխատանքային միջավայր փնտրող  ստեղծագործ անհատների, ֆրիլանսերների, ծրագրավորողների, ձեռներեցների, դիզայներների, տեխնոլոգիական լրագրողների և դինամիկ ստարտափ թիմերի։ Այն նաև  համայնքային միջոցառումների և էկոհամակարգի նախաձեռնությունների կենտրոն է։

«Ucom»-ը և «Hero House Yerevan»-ը կշարունակեն համագործակցել