Փետրվարի կեսերին փոսալցման մեծ ծավալի աշխատանք ենք տեսնում, նաև խնդիրներն են մեծ ծավալի ու ավելի հրատապ լուծումներ են պահանջում. Ավինյան

10:06 • 23.02.26

Փետրվարի կեսերին փոսալցման մեծ ծավալի աշխատանք ենք տեսնում, նաև խնդիրներն են մեծ ծավալի ու ավելի հրատապ լուծումներ են պահանջում, գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Այդ համատեքստում «Բալահովիտ1» ընկերությունը թող իրեն կարգի բերի, պետք է մարդ դնել հետները։ Պարզվում է՝ երբ չկա վերահսկողություն, ով ոնց կարող է, ինչ որ բան պակաս անելու է»,- նշել է նա։

Նա հավելել է, որ այս շաբաթվա ընթացքում, կարող ենք ֆիքսել, որ մայրաքաղաքի փողոցներն ամբողջապես մաքրված կլինեն ավազի մնացորդներից։