Աշխարհի լավագույն բժշկությունը՝ արդեն ձեր կողքին, հեռավորությունը չպետք է խոչընդոտ հանդիսանա բուժօգնություն ստանալու ճանապարհին. Արմեն Մարտիրոսյանը՝ Global MedConsult բժշկական կոնսիերժի մասին
Մեկնարկել է GLOBAL MEDCONSULT Բժշկական կոնսիերժը՝ աշխարհի լավագույն բժշկությունը ձեր կողքին: Այն կամուրջ է ձեր և աշխարհի լավագույն բժշկական փորձագետների միջև: Այսուհետ միջազգային լայն ցանցի շնորհիվ կարող եք կապ հաստատել տվյալ հիվանդության գծով աշխարհի առաջատար ու նեղ մասնագետների հետ՝ ընդամենը 3-5 աշխատանքային օրվա ընթացքում՝ արագ և գրագետ կազմակերպելով անհրաժեշտ խորհրդատվությունն ու բուժումը: Ծրագրի նպատակն է ձեր անորոշությունը վերածել գործողությունների հստակ պլանի:
Այն առաջարկում է ամբողջական հոգատարություն խորհրդատվության և բուժման ողջ ընթացքում, քանի որ մարդը պետք է կենտրոնանա միայն իր ապաքինման վրա՝ այդ իսկ պատճառով կազմակերպչական ողջ հոգսը՝ փաստաթղթերի թարգմանությունից մինչև վիզաների ձևակերպում, տոմսեր, արտերկրում դիմավորում և անմիջական ուղեկցում, ծրագիրն ամբողջությամբ վերցնում է իր վրա:
Ծրագրի համահիմնադիրն ու տնօրենն է սոցիալական ձեռներեց և առողջապահական քաղաքականության փորձագետ Արմեն Մարտիրոսյանը, ում նպատակն է պացիենտների համար ապահովել համաշխարհային մակարդակի բուժօգնության հասանելիություն: Նա կարծում է, որ լավագույն բուժում ստանալու Ձեր իրավունքը չպետք է կախված լինի գտնվելու վայրից: Աշխարհագրական սահմանները ջնջելով՝ նրանք ձեզ համար հասանելի կդարձնեն համաշխարհային բժշկության առաջատար փորձը։
Tert.am-ը Global MedConsult-ի մասին խոսել է ծրագրի համահինադիր և տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ:
-Պարոն Մարտիրոսյան, ե՞րբ և ինչպե՞ս է տրվել Global MedConsult-ի գործունեության պաշտոնական մեկնարկը:
-Ծրագրի պաշտոնական մեկնարկը տրվել է վերջերս, սա զուտ ընկերություն չէ, սա առաքելություն է, որի հիմքում ընկած է մարդկային կյանքեր փրկելու և աշխարհի լավագույն բժշկությունը մեր հայրենակիցներին հասանելի դարձնելու հրամայականը: Անչափ երջանիկ եմ, որ երկար տարիների իմ երազանքն ու նպատակն արդեն իրականություն է:
-Ինչպե՞ս առաջացավ բժշկական հարթակ ստեղծելու գաղափարը, որո՞նք են ընկերության զարգացման առաջիկա պլաններն ու երկարաժամկետ տեսլականը:
-Արդեն շուրջ 15 տարի ես օգնում եմ առողջական լուրջ խնդիրներ ունեցող հազարավոր մարդկանց՝ հատկապես փոքրիկներին, ստանալ լավագույն բուժումը թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհի առաջատար կլինիկաներում: Այս ճանապարհին բազմիցս ականատես եմ եղել ամենացավալի երևույթին, թե ինչպես են նույնիսկ ֆինանսապես ապահովված և մեծ կապեր ունեցող մարդիկ հայտնվում անելանելի վիճակում՝ չիմանալով, թե որտեղ և ինչպես արագ գտնել ճիշտ մասնագետի: Արդյունքում նրանք կորցնում են ամենաթանկը՝ ժամանակն ու առողջությունը: Մեր տեսլականն է դառնալ այն հուսալի կամուրջը, որը մարդուն կկապի ապաքինման իր միակ և ճիշտ ճանապարհի հետ:
-Ու՞մ համար է նախատեսված ծրագիրը, կա՞ն արդյոք տարիքային, հիվանդության տեսակների կամ սոցիալական խմբերի սահմանափակումներ:
-Ոչ մի սահմանափակում չկա։ Ծրագիրը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ունեն աշխարհի լավագույն բժշկության հասանելիության կարիք՝ անկախ տարիքից, քանի որ բարձրակարգ բժշկության իրավունք ունի յուրաքանչյուրը:
-Մասնավորապես բժշկական և կազմակերպչական ո՞ր բարդ խնդիրներն է թիրախավորում ու լուծում Global MedConsult-ը:
-Գլխավոր խնդիրը, որը մենք լուծում ենք, ժամանակի աննպատակ վատնումն է ու սխալ ուղղորդումը, որը կարող է մարդկային կյանքեր արժենալ: Երբ խոսքն առողջությանն է վերաբերում, ժամանակն ամենաթանկն է: Մարդիկ հաճախ մոլորվում են բժշկական տեղեկատվության հսկայական հոսքում: Մենք վերացնում ենք այդ քաոսը՝ առաջարկելով ոչ թե պարզապես «լավ հիվանդանոց», այլ տվյալ կոնկրետ հիվանդության գծով աշխարհի առաջատար նեղ մասնագետ:
-Ի՞նչ բժշկական և լոգիստիկ ծառայություններ են տրամադրվում, և ի՞նչ է իրենից ենթադրում «Բժշկական կոնսիերժ» եզրույթը:
-«Բժշկական կոնսիերժը» նշանակում է ամբողջական հոգատարություն
խորհրդատվության և բուժման ողջ ընթացքում:
Ծառայություններն ընդգրկում են՝
● Անհապաղ կապ լավագույնների հետ. 3-5 աշխ. օրվա ընթացքում մենք գտնում ենք անհրաժեշտ նեղ մասնագետին:
● Ամբողջական լոգիստիկա. փաստաթղթերի թարգմանությունից մինչև վիզաների ձևակերպում, տոմսեր, արտերկրում դիմավորում և անմիջական ուղեկցում՝ ամեն ինչ մենք վերցնում ենք մեզ վրա:
● Վաղ կանխարգելում. խորը և ճշգրիտ հետազոտություն աշխարհի լավագույն կլինիկաներում՝ ընդամենը 1-2 օրվա ընթացքում:
● Վերականգնում և առողջարանային հանգիստ. բացառիկ մուտք դեպի աշխարհի առաջատար առողջարանային կենտրոններ:
-Ո՞րն է Global MedConsult-ի գլխավոր առանձնահատկությունն ու մրցակցային առավելությունը շուկայում:
-Մեր առավելությունը ոչ միայն միջազգային ամուր ու գործուն ցանցն է, տարիների ընթացքում իմ նկատմամբ ձևավորած վստահությունը, այլ նաև այն անմնացորդ հոգատարությունը, որով մենք շրջապատում ենք մեզ վստահող յուրաքանչյուր պացիենտի: Մենք ունենք գործընկերություն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսրայելի, Ավստրիայի, Շվեյցարիայի, Սինգապուրի և Հարավային Կորեայի առաջատար կլինիկաների ու բժիշկների հետ, սահմանափակված չենք մեկ երկրով կամ մեկ կլինիկայով:
-Որտե՞ղ և ինչպե՞ս կարող են դիմել հետաքրքրված քաղաքացիները:
-Քաղաքացիները կարող են կապ հաստատել մեզ հետ պաշտոնական վեբկայքի միջոցով՝ https://globalmedconsult.com/hy, կամ գրել մեր սոցիալական ցանցի էջերին @globalmedicalconsult:
Եթե դուք կամ ձեր հարազատներն ունեք աջակցության կարիք, գրեք կամ զանգահարեք 041 30 50 30 հեռախոսահամարով, մենք սիրով և պրոֆեսիոնալիզմով կուղեկցենք ձեզ ապաքինման ողջ ճանապարհին:
-Քաղաքացու առաջին դիմումից հետո ինչպե՞ս է ընթանում գործընթացը:
-Ամեն ինչ կառուցված է հստակ և արագ:
1. Դիմում և խնդրի ուսումնասիրություն. մենք լսում ենք պացիենտին և հասկանում կարիքը:
2. Փաստաթղթերի մշակում. հավաքագրում և թարգմանում ենք առկա բոլոր բժշկական տվյալները:
3. Մասնագետի որոնում և կապ. մեր ցանցի միջոցով գտնում ենք տվյալ խնդրի լավագույն լուծումն առաջարկող բժշկին կամ կլինիկային:
4. Լոգիստիկայի և խորհրդատվության կազմակերպում. իրականացնում ենք հեռավար կապը կամ կազմակերպում ճանապարհորդությունը՝ հոգալով վիզաների, տոմսերի և դիմավորման հարցերը:
5. Անմիջական ուղեկցում. պացիենտը երբեք մենակ չի մնում, մենք նրա կողքին ենք մինչև լիարժեք ապաքինում:
-Իսկ ինչպե՞ս է գործնականում կազմակերպվում հեռավար խորհրդատվությունը:
-Պացիենտի բժշկական պատմությունը պրոֆեսիոնալ մակարդակով թարգմանվելուց հետո ուղարկվում է արտերկրի ընտրված նեղ մասնագետին: Բժիշկը ծանոթանում է նյութերին, որից հետո մենք նշանակում ենք տեսազանգ: Այդ ընթացքում մենք ապահովում ենք բժշկական թարգմանություն և անխափան կապ: Արդյունքում պացիենտը ստանում է պաշտոնական երկրորդ կարծիք, սպառիչ պատասխաններ իր հարցերին և բուժման հստակ, միջազգային ստանդարտներին համապատասխանող պլան:
-Որքանո՞վ է ապահովված պացիենտների տվյալների պաշտպանվածությունը ողջ գործընթացում:
-Գաղտնիությունն ու պացիենտի անվտանգությունը մեզ համար անբեկանելի սկզբունքներ են։ Քանի որ մենք աշխատում ենք աշխարհի առաջատար երկրների առողջապահական համակարգերի հետ, առաջնորդվում ենք տվյալների պաշտպանության միջազգային ամենախիստ ստանդարտներով: Որևէ փաստաթուղթ կամ անձնական տեղեկություն չի տրամադրվում երրորդ կողմի, այն հասանելի է բացառապես բուժման գործընթացում անմիջականորեն ներգրավված նեղ մասնագետներին:










