Համագործակցության հուշագիր․ որևէ քաղաքական ուժ, հասարակական միավոր ի վիճակի չէ միայնակ հաղթահարել մեր երկրում ստեղծված խորքային ճգնաժամը․ Էլինար Վարդանյան

11:11 • 12.03.26

Որևէ քաղաքական ուժ, հասարակական միավոր ի վիճակի չէ միայնակ հաղթահարել մեր երկրում ստեղծված խորքային ճգնաժամը։

Գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը։

««Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը ստորագրեցին համագործակցության հուշագիր: Հուշագիրը մեր համատեղ ջանքերի մասին է՝ ուղղված մեր պետականության պաշտպանությանը:

Որևէ քաղաքական ուժ, հասարակական միավոր ի վիճակի չէ միայնակ հաղթահարել մեր երկրում ստեղծված խորքային ճգնաժամը։

Մենք կարևորում ենք խնդիրների խորքային վերլուծությունը և փորձում ենք «Հայկական օրակարգ» ծրագրի շրջանակներում  գեներացնել ծրագրային լուծումներ: Առաջիկայում կլինեն նոր հետաքրքիր համագործակցություններ, նոր ծրագրեր, նոր առաջարկներ»: