Վաղը լինելու եմ դատարանի բակում․ Սամվել Կարապետյանի կուսակիցները սոցցանցային ֆլեշմոբ են իրականացնում (տեսանյութեր)

15:13 • 12.03.26

Ազատություն Սամվել Կարապետյանին: Վաղը Սամվել Կարապետյանի տնային կալանքից ազատելու դատն է։ Ես լինելու եմ այնտեղ:

Գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյան։

«9 ամիս է՝ Փաշինյանը պայքարում է Սամվել Կարապետյանի նկարի դեմ։ Ըստ հարցումների տվյալների՝ անհաջող։

Ինչպե՞ս անենք, որ չվախենա և առերեսվի նրա հետ անձամբ։

Չվախենա և թույլ տա, որ մարդը օգնի իր երկրին։

🕞 Մարտի 13, ժամը 15։30

📍 ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Ես լինելու եմ այնտեղ»:

Ֆլեշմոբին միացել են նաև կուսակցության այլ անդամներ՝ իրազեկելով, որ վաղը լինելու են դատարանի բակում։