Dreame-ի տեխնոլոգիական նորարարությունները և ապագայի խելացի էկոհամակարգը՝ AWE 2026 ցուցահանդեսին (լուսանկարներ)

11:40 • 13.03.26

Շանհայում մեկնարկել է կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի հեղինակավոր AWE 2026 ցուցահանդեսը, որն այս տարի անցկացվում է «Խելացի ԱԲ, ավելի խելացի ապագա» կարգախոսի ներքո: Մարտի 12-15-ը կայացող այս մասշտաբային միջոցառումը զբաղեցնում է ավելի քան 140,000 քառակուսի մետր տարածք Շանհայի նոր միջազգային էքսպո կենտրոնում՝ իր 13 տաղավարներում հյուրընկալելով ոլորտի 1,200 համաշխարհային առաջատարների, ինչպիսիք են Huawei-ը, Sony-ն, TCL-ը, LG-ն, Bosch-ը:

Ցուցահանդեսի մասնակիցների շարքում իր մասշտաբային ներկայությամբ առանձնանում է բարձր տեխնոլոգիական Dreame բրենդը: Ընկերությունն ամրագրել է առանձին տաղավար, որտեղ ներկայացված ութ թեմատիկ ցուցահարթակները բացահայտում են խելացի էկոհամակարգի ողջ ներուժը:

Dreame-ն համաշխարհային շուկայում արդեն իսկ ամուր դիրքավորվել է որպես խելացի տան մաքրման լուծումների առաջատար բրենդներից մեկը: Այս հեղինակությունը ձեռք է բերվել շնորհիվ ընկերության չորս հիմնական և բարձր պահանջարկ ունեցող արտադրատեսակների՝ բարձր ինտելեկտուալ ռոբոտ-փոշեկուլների, էրգոնոմիկ անլար փոշեկուլների, թաց և չոր մաքրման մասնագիտացված սարքերի, ինչպես նաև գերհզոր վարսահարդարիչների, որոնք հեղաշրջել են ամենօրյա կենցաղային խնամքի մասին պատկերացումները: 

Ընկերության արտադրանքին այսօր վստահում է ավելի քան 21 միլիոն տնային տնտեսություն աշխարհի 120 երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Գերմանիայում և Ֆրանսիայում: Բրենդի գլոբալ ազդեցությունն ընդգծվում է նաև ավելի քան 4,000 ֆիզիկական խանութ-սրահների առկայությամբ և բազմամիլիոնանոց հավատարիմ սպառողների բանակով:

AWE 2026-ի շրջանակներում Dreame-ն դուրս է եկել ավանդական սահմաններից՝ ներկայացնելով տեխնոլոգիական է՛լ ավելի ընդգրկուն և տպավորիչ տիրույթ: Ցուցահանդեսի այցելուների ուշադրության կենտրոնում են հայտնվել բրենդի վերջին ձեռքբերումները, որոնք տարածվում են սպառողական էլեկտրոնիկայի գրեթե բոլոր ոլորտների վրա. նոր սերնդի բարձրակարգ սմարթֆոններից ու խելացի տրանսպորտային միջոցներից մինչև գերժամանակակից չիպերի արտադրություն և հաշվողական հզոր հարթակներ: Հատկապես հատկանշական է ընկերության մուտքը ավիատիեզերական ոլորտ, ինչը վկայում է Dreame-ի գլոբալ հավակնությունների և ապագայի կենսակերպը վերափոխելու հաստատակամության մասին:

AWE 2026-ը փաստեց, որ արհեստական բանականությունն արդեն մեր առօրյայի մի մասն է։ Շանհայում ներկայացված նորարարությունները՝ խելացի տան լուծումներից մինչև ռոբոտաշինություն, ցույց են տալիս, թե ինչպես է տեխնոլոգիան կյանքը դարձնում ավելի հարմարավետ և էկոլոգիապես մաքուր։ Ցուցահանդեսը ոչ միայն հսկաների մրցակցության հարթակ էր, այլև ապագա զարգացումների հստակ ուղեցույց թե՛ բիզնեսի, թե՛ սպառողների համար։