«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին»․ ֆլեշմոբ` Երևանում

09:46 • 13.03.26

Սամվել Կարապետյանի դատական նիստի օրը մայրաքաղաքի ամբողջ տարածքով` քաղաքի ամենատեսանելի հատվածներում, տարածվում են «Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» մեծ պաստառներ:

Հայտնում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից։

Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունենալու Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը:

Ավելի վաղ Սամվել Կարապետյանի բազմաթիվ աջակիցներ սոցիակական ցանցերում հայտել են, որ այսօր ժամը 15.30-ից լինելու են դատարանի մոտ` Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեով: