Քննարկում ենք վթարների վայրում դրոնների կիրառման հարցը․ ապահովագրողների բյուրոյի տնօրեն

14:59 • 17.03.26

Քննարկում ենք վթարների վայրում դրոնների կիրառման հարցը: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանը:

«Մի ընկերություն այս պահի դրությամբ պայմանագիր է կնքել ու դրոն է շահագործում, որը կարող ենք իրենց էլ տրամադրել՝ ոստիկանության հետ համագործակցելով, որպեսզի որոշ դեպքերում իրենք չժամանեն՝ արագ ստացվի:

Մյուս կողմից էլ խնդիրներ կան, ու այդ խնդիրների լուծման ուղղությամբ պետք է ինչ-որ բան արվի»,- նշել է նա: