ԱՄԷ-ի ափերի մոտ տանկեր է hարձակման ենթարկվել

09:43 • 17.03.26

ԱՄԷ-ի ափերի մոտ տանկեր է հարձակման ենթարկվել: Այս մասին հայտնել է ծովային առևտրային գործառնությունների վարչությունը (UKMTO):

Արկը հարվածել է նավին ԱՄԷ-ի արևելյան ափին՝ Էլ-Ֆուջեյրայից 23 ծովային մղոն դեպի արևելք:

«UKMTO-ն հաղորդում է ստացել միջադեպի մասին Էլ-Ֆուջեյրայից 23 ծովային մղոն դեպի արևելք: Տանկերը հայտնել է անհայտ արկի հարվածի մասին»,- ասված է UKMTO-ի հայտարարության մեջ:

Արկը չնչին վնաս է հասցրել նավին, անձնակազմը չի տուժել: