Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է

12:13 • 20.03.26

Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է։ Հայտնում են Երևանի մետրոպոլիտենից՝ նշելով, որ այս պահին երթևեկությունը վերականգնված է և իրականացվում է բնականոն, երկկողմանի ռեժիմով ուղևորափոխադրում:

Ավելի վաղ կառույցից հայտնել էին, որ հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում։