Միքայել Սրբազանը Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարագի է մասնակցում

13:00 • 22.03.26

Միքայել Սրբազանը Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարագի է մասնակցում:

Հիշեցնենք, որ դատարանի որոշմամբ՝ սրբազանին մարտի 18-ից թույլատրել են մասնակցել կիրակնօրյա պատարագներին և հաղորդություն ստանալ, սակայն պատարագ մատուցելու իրավունք դեռևս չեն տվել։

Հիշեցնենք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվել էր հունիսի 28-ին։

Վերաքննիչ դատարանը փետրվարի 6-ին Սրբազանի խափանման միջոց կալանքը փոխարինել է տնային կալանքով։