Իրավապահները նպատակային կերպով կանգնեցնում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության ավտոբուսները՝ երկարատև և մանրակրկիտ ստուգումների ենթարկելով դրանք (տեսանյութ)

18:09 • 22.03.26

Իրավապահները նպատակային կերպով կանգնեցնում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության ավտոբուսները՝ երկարատև և մանրակրկիտ ստուգումների ենթարկելով դրանք։ Այս մասին Armlur.am-ին փոխանցել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցները։

«Մեզ տրամադրված տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես են ոստիկանները կանգնեցրել կուսակցության ավտոբուսները և իրականացնում ստուգումներ՝ ստեղծելով ակնհայտ անհարմարություններ։ Աջակիցների պնդմամբ՝ սա պատահականություն չէ․ նրանք վստահեցնում են, որ այսօր, երբ նախատեսվում է կուսակցության գրասենյակի բացումը Աբովյան քաղաքում, իշխանության ներկայացուցիչները տարբեր մեթոդներով փորձում են խոչընդոտել գործընթացը։

Նրանց գնահատմամբ՝ տեղի ունեցողը նպատակաուղղված ճնշում է և քաղաքական գործունեության խոչընդոտում։ Ի դեպ, այս իրավիճակը մի քանի շաբաթ է շարունակվում է»։

Տեսանյութն կարող եք դիտել՝ այստեղ։