Թեհրանն առաջնահերթություն է տալիս ԱՄՆ-ի հետ դիվանագիտական կարգավորմանը. Իտալիայում Իրանի դեսպան

09:28 • 01.05.26

Իրանն առաջնահերթություն է տալիս ԱՄՆ-ի հետ կարգավորման դիվանագիտական ուղուն, որը թույլ է տալիս դիվանագիտության չարաշահումներ և դավաճանություններ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Իտալիայում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեզա Սաբուրին։

Նա հիշեցրել է, որ Իրանը միջուկային բանակցությունների բոլոր փուլերում և ռաունդներում հետևողականորեն հայտարարել է հավասարակշռված և արդար համաձայնության հասնելու իր պատրաստակամության մասին և, նախաձեռնություններ առաջ քաշելով, դրսևորել է կառուցողական մոտեցում արդյունքի հասնելու համար։

«Այս մոտեցումը, որն առաջնահերթությունը տալիս է դիվանագիտական ուղուն, մեզ համար մնում է հիմնարար, և մենք կարծում ենք, որ տարաձայնությունների լուծման միակ ճանապարհը վերադարձն է դեպի դիվանագիտություն»,- ասել է դիվանագետը։

Նա նշել է, որ բանակցությունները չպետք է վերածվեն խաբեության կամ ռազմական նպատակների առաջմղման գործիքի։

«Ցավոք, մենք ականատես եղանք Միացյալ Նահանգների կողմից դիվանագիտության չարաշահման և դավաճանության 12-օրյա պատերազմի և վերջերս տեղի ունեցած ագրեսիայի ժամանակ»,- արձանագրել է դեսպանը։

Նրա խոսքով՝ Իսլամաբադը դիտարկվում է որպես բանակցությունների անցկացման վայր՝ հաշվի առնելով Պակիստանի նախաձեռնություններն ու ջանքերը։

«Իսլամաբադը դիտարկվում է որպես բանակցությունների անցկացման վայր։ Բայց անցկացման վայրը երկրորդական հարց է. կարևոր է կենտրոնանալ արդար և հավասարակշռված համաձայնության հասնելու ուղու վրա»,- ընդգծել է դիվանագետը։

 

Թեհրանն առաջնահերթություն է տալիս ԱՄՆ-ի հետ դիվանագիտական կարգավորմանը. Իտալիայում Իրանի դեսպան