Բայկալում մոտորանավակ է շրջվել. կան զnhեր

12:30 • 19.05.26

Բայկալ լճում «Խիվուս» մոտորանավակ է շրջվել։ Շրջվելու հետևանքով մահացել է հինգ մարդ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից:

«Բայկալում մոտորանավակի շրջվելու հետևանքով մահացել է հինգ մարդ»,- հաղորդում են ԱԻՆ-ից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդագրություն էր տարածվել, որ մոտորանավակում գտնվում էր 14 մարդ։ Փրկվել էր 10 մարդ, այդ թվում՝ 14-ամյա մի երեխա։ Չորս հոգու որոնումները դեռ շարունակվում էին»,- հայտնել են նախարարությունից։