ՔՊ-ն «Արարատցմենտին» հիմա չի հիշել, դատախազությունը նոր է գտել իրավական հիմքերը. Պապոյան

15:44 • 21.05.26

«Արարատցեմենտ» գործարանի շուրջ տեղի ունեցող գործընթացները կապված չեն առաջիկա ընտրությունների հետ։ Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Եթե այդ խախտումները հայտնաբերվեին 2018 թվականին, գործընթացը կսկսվեր 2018-ին, եթե 2028-ին՝ ապա 2028-ին։ Եթե ինչ-որ մեկին թվում է, թե մենք ապօրինի գույքի հետևից չենք գնալու, ապա վստահեցնում եմ՝ նրանք սխալվում են։ Մենք գնալու ենք, և որևէ օլիգարխի հետ կոմպրոմիս լինել չի կարող»,- ասել է նախարարը։

Հիշեցնենք, որ Փաշինյանը մայիսի 20-ին հայտարարել է գործարանը պետականացնելու մտադրության մասին։ Դրանից ընդամենը մի քանի ժամ անց Գլխավոր դատախազությունը հայտնել է գործարանի սեփականաշնորհման գործընթացում խախտումների հայտնաբերման մասին, որը տեղի է ունեցել մոտ 25 տար առաջ։ 

ՔՊ-ն «Արարատցմենտին» հիմա չի հիշել, դատախազությունը նոր է գտել իրավական հիմքերը. Պապոյան