Հայաստանում տեղի է ունեցել հայկական Eleveight Al ընկերության կողմից կառուցված ԱԲ առաջին գործարանի պաշտոնական բացման արարողությունը. Մխիթար Հայրապետյան
Գագարին համայնքում տեղի է ունեցել հայկական 𝗘𝗹𝗲𝘃𝗲𝗶𝗴𝗵𝘁 𝗔𝗜 ընկերության կողմից կառուցված ԱԲ առաջին գործարանի պաշտոնական բացման արարողությունը։ Այս մասին գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:
«Ընկերությունը ներկայացնում է տարածաշրջանի առաջին 𝗡𝗩𝗜𝗗𝗜𝗔 𝗕𝗹𝗮𝗰𝗸𝘄𝗲𝗹𝗹 𝗕𝟯𝟬𝟬 ԱԲ գործարանը։
Նոր կենտրոնը նախատեսված է ԱԲ մեծածավալ հաշվարկները սպասարկելու համար` սկսած ԱԲ մոդելների ուսուցումից մինչև բիզնես, գիտական և ինժեներական կիրառություններ։
Նախագծի առաջին փուլի ներդրումները կազմում են 𝟳𝟬 միլիոն դոլար»,-գրել է նա:










