Ալիկանտե՝ նոր օդային ուղի երևանից դեպի իսպանիա «Flyone Armenia»-ի չվացուցակում (լուսանկարներ)
FLYONE ARMENIA-ն՝ հայկական առաջին ազգային ավիաընկերությունը, հայտարարում է Երևան–Ալիկանտե–Երևան ուղղությամբ ուղիղ չվերթերի մեկնարկի մասին՝ ընդլայնելով իր եվրոպական թռիչքային աշխարհագրությունը և ամրապնդելով Հայաստանի և Իսպանիայի միջև օդային կապը։
Մեկնարկի պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։

Նոր ուղղության մեկնարկը էականորեն ընդլայնում է FLYONE ARMENIA-ի եվրոպական թռիչքային աշխարհագրությունը՝ ապահովելով Հայաստանի և Եվրոպայի քաղաքների միջև առավել լայն, հարմարավետ և հասանելի օդային հաղորդակցություն։
Հիշեցնենք, որ Երևան–Ալիկանտե–Երևան ուղղությամբ չվերթերը կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Ալիկանտե-Էլչե Միգել Էրնանդես» միջազգային օդանավակայան՝ շաբաթական երկու անգամ՝ հինգշաբթի և կիրակի օրերին։
Տոմսերը հասանելի են flyone.am կայքում և FLYONE բջջային հավելվածում։

FlyOne Armenia-ի մասին․
FlyOne Armenia-ն (www.flyone.am) Հայաստանի Հանրապետության առաջատար ավիափոխադրողն է, որը հիմնադրվել է 2021 թվականին: Այն չվերթեր է իրականացնում դեպի ԱՊՀ, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրներ շուրջ քսաներեք ուղղություններով, որոնց թիվը գնալով ավելանում է։ Իր գործունեության ընթացքում FlyOne Armenia-ն արդեն փոխադրել է ավելի քան երեք միլիոն ուղևոր: Ընկերության ժամանակակից նավատորմը ամբողջությամբ համապատասխանում է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) անվտանգության չափանիշներին։














