Ժամանակն է, որ Եվրոպան վերսկսի դիվանագիտական երկխոսությունը Ռուսաստանի հետ․ Ստուբ

19:23 • 10.06.26

Ժամանակն է, որ Եվրոպան վերսկսի դիվանագիտական ​​երկխոսությունը Ռուսաստանի հետ, այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։

«Ես կարծում եմ, որ ժամանակն է, որ Եվրոպան կապ հաստատի Ռուսաստանի ղեկավարության, ավելի ճիշտ՝ նախագահ Պուտինի հետ և դիվանագիտական ​​բանակցություններ վարի»,-ասել է նա։

Ստուբը նշել է, որ չի համարում իրեն ռուսական կողմի հետ բանակցող և կարծում է, որ Եվրոպայի շահերը պետք է ներկայացնեն ԵՄ 3 երկրները՝ Ֆրանսիան, Գերմանիան և Միացյալ Թագավորությունը։

Ժամանակն է, որ Եվրոպան վերսկսի դիվանագիտական երկխոսությունը Ռուսաստանի հետ․ Ստուբ