Ընդդիմությունը պատրաստ չէ հեղափոխության, նաև չկա աշխարհաքաղաքական որևէ կենտրոնի «դաբրոն»․ Միքայել Նահապետյան (տեսանյութ)

20:32 • 17.06.26

Ընդդիմությունը պատրաստ չէ հեղափոխության, նաև չկա աշխարհաքաղաքական որևէ կենտրոնի «դաբրոն»։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը։

«Փողոցային ակցիաներ չեղան, քանի որ այդ ուժերը պատրաստ չեն հեղափոխության։ Ձախ ձեռքով մի թեթև պայքարել իշխանափոխության համար՝ այդպես չի լինում։ Չի լինում, որ մի քիչ հեղափոխություն կանենք, մի քիչ էլ կգնանք ընդդիմություն կաշխատենք։

Խոշոր ուժերն աշխատում են «դաբրոյի» տրամաբանությամբ։ Խոշոր ընդդիմադիրներն ընկալում են, որ չկա աշխարհաքաղաքական կենտրոն, որն իրենց դրդում է և ցանկանում է հեղափոխություն անել։ Ընդդիմությունը կգնա խորհրդարան, մանդատները կվերցնի»,- նշել է Նահապետյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․