Աֆղանստանի հյուսիս-արևելքում 6,1 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

20:31 • 27.06.26

ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS) հայտնել է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Ջուրմ շրջանից 43 կիլոմետր հարավ։

Այս տեղեկատվության համաձայն՝ 6,1 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել 208,3 կիլոմետր խորության վրա։

Երկրաշարժի ալիքներն այնքան հզոր էին, որ հասել են Կենտրոնական Ասիայի երկրներ։ Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի բնակիչները զգացել են ուժեղ ցնցումներ։

Երկրաշարժի հետևանքով զոհերի կամ նյութական վնասների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում։