Դավթաշեն թաղամասում «Mazda»-ն վրшերթի է ենթարկել հեծանվորդի. վիրավnրը ՀՀ նախկին ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի թոռն է

20:38 • 27.06.26

Այսօր՝ հունիսի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:00-ի սահմաններում «Mazda» մակնիշի ավտոմեքենան Եղվարդի խճուղում՝ «Արմենիա» հեռուստաընկերության դիմաց, վրաերթի է ենթարկել հեծանվորդի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վարրեթի ենթարկվածին քաղաքացիական ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության եղել է սթափ:

Քննչական բաժինը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:

Ըստ տեղեկությունների՝ վրաերթի ենթարկվածը ՀՀ նախկին ոստիկանության պետ գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի թոռն է։