Coob Ads-ը պաշտոնապես դարձել է Google Ads Sales Representative Հայաստանում

19:29 • 01.07.26

2026թ․–ի հուլիսի 1-ից Coob Ads-ը պաշտոնապես դարձել է Google Ads Sales Representative Հայաստանում, Ուզբեկստանում, Ադրբեջանում, Վրաստանում և Մոլդովայում: 

Այս նշանակումը ընկերության միջազգային զարգացման տրամաբանական շարունակությունն է։ Ավելի քան երկու տարի Coob Ads-ը (նախկինում՝ Admixer Media) աշխատում է որպես Google Ads Sales Representative Ղազախստանում, Սերբիայում, Սլովենիայում և Խորվաթիայում՝ գովազդատուներին և գործակալություններին տրամադրելով տեղական փորձագիտական աջակցություն։

Նոր շուկաներ ընդլայնվելը վկայում է թե՛ Google Ads Sales Representative ծրագրի շարունակական զարգացման, թե՛ գովազդատուների՝ տեղական փորձառության, ռազմավարական խորհրդատվության, կրթական ծրագրերի և աջակցության նկատմամբ աճող պահանջարկի մասին։ Այս ամենը միտված է զարգացող թվային շուկաներում գովազդային արշավների արդյունավետության բարձրացմանը։

Հայաստանն աճի բարձր ներուժ ունեցող շուկա է 

DataReportal-ի տվյալներով՝ 2025թ․–ի սկզբում Հայաստանում կար 2,37 միլիոն ինտերնետային օգտատեր, իսկ ինտերնետի թափանցելիության մակարդակը հասել էր 80%-ի։

Երկրի թվային տնտեսությունը շարունակում է զարգանալ՝ առցանց ծառայությունների տարածվածության աճի և e-commerce–ի աստիճանական ընդլայնման շնորհիվ:

«Google-ը նշանակել է Coob Ads-ին որպես Google Ads Sales Representative Հայաստանում, Ուզբեկստանում, Մոլդովայում, Ադրբեջանում և Վրաստանում, որպեսզի ցանկացած մասշտաբի ընկերություններին հասանելիություն տրամադրի տեղական փորձաքննության նկատմամբ։ Այս գործընկերությունը նպաստում է թվային տրանսֆորմացիայի արագացմանը և զգալի աճին Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի երկրներում։ Տեղական աջակցության շնորհիվ ընկերությունները ստանում են ավելի լայն հասանելիություն թվային գործիքների, թվային մարքեթինգի և էլեկտրոնային առևտրի ոլորտում մասնագիտացված ուսուցման, ինչպես նաև արհեստական բանականության վրա հիմնված ժամանակակից գովազդային լուծումների նկատմամբ։ Մենք ակնկալում ենք, որ այս գործընկերությունը նշանակալի ազդեցություն կունենա տնտեսական զարգացման վրա և կնպաստի երկարաժամկետ թվային նորարարություններին այս արագ աճող շուկաներում», - ասել է Google-ի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գործակալությունների գծով տնօրեն Ջեյք Նորմանը։

Ինչ է սա նշանակում բիզնեսի համար 

Coob Ads-ն օգնելու է Հայաստանի ընկերություններին բարձրացնել Google Ads-ում գովազդային արշավների արդյունավետությունը՝ գովազդատուներին և գործակալություններին տրամադրելով անվճար պրոֆեսիոնալ աջակցություն: Այն ներառում է՝

·       ռազմավարական խորհրդատվություն գովազդային արշավների գործարկման և մասշտաբավորման վերաբերյալ

·       աջակցություն Search-ի, YouTube-ի և Display-ի գովազդային ֆորմատների հետ աշխատելիս

·       արհեստական բանականության վրա հիմնված Google գովազդային արշավների ներդրում և կիրառում, այդ թվում՝ Performance Max-ը, AI Max for Search-ը և Smart Bidding-ը.

·       ուսուցողական վեբինարներ, վորքշոփեր և անհատական խորհրդատվություններ:

Նպատակը պարզ է՝ օգնել ընկերություններին նվազեցնել հաճախորդների ներգրավման արժեքը, բարձրացնել գովազդի վրա կատարված ծախսերի վերադարձելիությունը (ROAS) և ավելի արդյունավետ զարգացնել բիզնեսը Google-ի գովազդային լուծումների օգնությամբ:

«Coob Ads-ում մենք համոզված ենք, որ գովազդը պետք է լինի աճի գործիք, ոչ թե պարզապես ծախսերի վիճակագրություն: Վերջին երկու տարիների ընթացքում մենք օգնել ենք հարյուրավոր գործակալությունների և գովազդատուների՝ ստանդարտ արշավներից անցում կատարել արհեստական բանականության վրա հիմնված բարձր արդյունավետություն ունեցող ռազմավարությունների և գործիքների, որոնք ապահովում են արդյունավետության իրական աճ և օգնում են մասշտաբավորել բիզնեսը: Մենք տրամադրում ենք անվճար ռազմավարական փորձաքննություն և պրոֆեսիոնալ աջակցություն՝ օգնելով մեր գործընկերներին ստանալ առավելագույն արդյունք գովազդում կատարված ներդրումներից: Այսօր մենք ուրախ ենք այս մոտեցումը տարածել նոր շուկաների վրա և օգնել էլ ավելի մեծ թվով տեղական ընկերությունների աճել Google Ads-ի հետ միասին», - նշում է Coob Ads-ի գլոբալ ծրագրերի տնօրեն Մոյցա Ռոզաչը։

Ընկերության մասին

Coob Ads-ը ներառված է CoobX ընկերությունների խմբում, որը նախկինում գործում էր Admixer Advertising բրենդի ներքո։ 2016 թվականից ընկերությունը հանդիսանում է Google Marketing Platform Sales-ի պաշտոնական գործընկեր՝ տրամադրելով գովազդատուներին և գործակալություններին հասանելիություն Google Marketing Platform-ի առաջադեմ գործիքներին, այդ թվում՝ Display & Video 360, Campaign Manager 360 և Search Ads 360-ին:

Տարիների ընթացքում ընկերությունն ընդլայնել է իր ներկայությունն ավելի քան 10 երկրում՝ կառուցելով տեղական թիմեր և կուտակելով գործնական փորձ տարբեր թվային շուկաներում: 

2026թ․ ընկերությունն իրականացրել է ռեբրենդինգ և սկսել է հանդես գալ CoobX բրենդի ներքո, ինչն արտացոլում է ընկերության նոր դիրքավորումը՝ որպես էկոհամակարգ, որը միավորում է մեդիան, մարքեթինգը, տվյալները և տեխնոլոգիաները։

Ինչպես սկսել 

Հայաստանի գովազդատուները և գործակալությունները կարող են դիմել Coob Ads-ին՝ Google Ads-ում գովազդային արշավների պլանավորման, գործարկման և օպտիմալացման վերաբերյալ անվճար խորհրդատվություն և փորձագիտական աջակցություն ստանալու համար:

Կոնտակտներ ԶԼՄ-ների համար 

Google: press@google.com 

CoobX: press@coobx.net

Coob Ads-ը պաշտոնապես դարձել է Google Ads Sales Representative Հայաստանում