Տարոն Չախոյանը «գյnռմամիշ» անվանեց Նարեկ Կարապետյանին․ Նարեկ Կարապետյանն էլ Չախոյանին՝ «հnրթ»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց (տեսանյութ)

19:06 • 05.08.26

Միջադեպը համարենք սպառված, եկեք չօգտագործենք վիրավորական բառեր, ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ դիմելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին ու ՔՊ պատգամավոր Տարոն Չախոյանին

Ավելի վաղ Տարոն Չախոյանին «հորթ» անվանելու համար Ռուբինյանը նախազգուշացում էր հայտարարել Նարեկ Կարապետյանին, իսկ մինչ այդ Տարոն Չախոյանը Նարեկ Կարապետյանին «գյոռմամիշ» էր անվանել:

Կրքերն այնքան թեժացան, որ բանավեճը տեղափոխվեց միջանցք՝ արդեն Նարեկ Կարապետյանի և Ռուբեն Ռուբինյանի միջև։ Ռուբինյանն ասաց` թեև չի ողջունում վեճի մասնակիցներից ոչ մեկի վարքագիծը, բայց պետք է նշի, որ այս ամենը սկսվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հայտարարությունից։ Նարեկ Կարապետյանն իր հերթին նշեց, որ 10 րոպե անընդմեջ ՔՊ–ական Չախոյանը վիրավորանքներ է հնչեցրել, որոնց նախագահողը չի արձագանքել:

«Բնականաբար, սկզբից սկսած ոչ մի հայտարարություն չեմ ողջունում, բայց վերջինը ամենասուրն է, և ես նախազգուշացնում եմ հայտարարել պարոն Կարապետյանի։  Կարծում եմ, որ եթե էսվարքը կրկնվի՝ հաջորդ անգամ կարող է ՔՊ-ն նույն զսպվածությունը չի ցուցաբերի»։

 Նարեկ Կարապետյանն էլ,  արձագանքելով տեղի ունեցածին, լրագրողների հետ զրույցում հետևյալը պարզաբանեց․ «Ես մեր հայրենակիցներին բազմիցս  ասել եմ, որ  ուզում ենք այդպես անենք, որ բարեկրթությունը պահենք,  Ազգային ժողովը չդառնա սովորական իրար վիրավորանքի տեղ։ Դուք գիտեք, որ մեր խմբակցությունում կան անհատներ, ովքեր ունեն բավական լայն խոսքային գործիքակազմ, բայց մենք ամեն դեպքում փորձում ենք պահել՝ հարգելով մեր հասարակությանը։ Սակայն  10 րոպե անընդմեջ, վիրավորական արտահայտություններով, Ազգային ժողովում, անընդմեջ վիրավորելով  որևէ ռեակցիա չստանալը ունի իր հետևանքը։ Այդ պատճառով նախագահողին  ներկայացրեցինք իրավիճակը։ Նա էլ թող որոշի՝ ինչպիսի՞ Ազգային ժողովի ձևաչափ է  իրեն հետաքրքիր»։ 

Ավելին՝ տեսանյութում։

Տարոն Չախոյանը «գյnռմամիշ» անվանեց Նարեկ Կարապետյանին․ Նարեկ Կարապետյանն էլ Չախոյանին՝ «հnրթ»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց (տեսանյութ)