Գլխավոր դատախազությունը գրավոր դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով ավելի արագացնել Արցախի սեփականազրկման հարցը․ Ռոման Երիցյան
ՀՀ գլխավոր դատախազությունը գրավոր դիմել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով ավելի արագացնել Արցախի սեփականազրկման հարցը։ Այս մասին գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։
«Հիշեցնեմ, որ վերաքննիչ վարչական դատարանն արդեն իսկ որոշել էր գործը քննել կայծակնային արագությամբ և դատական ակտը հրապարակել սույն թվականի նոյեմբերին (համեմատության համար նշեմ, որ, օրինակ, մեկ այլ գործով ակտի հրապարակումը նշանակված է 2029 թվականի փետրվարի 02-ին), սակայն գլխավոր դատախազությանը պետք է, որ հարցի լուծումը տրվի գերբնական արագությամբ և Արցախի Հանրապետությունը վերջնականապես սեփականազրկվի»,-գրել է նա։














