Իրաքյան Քրդստանի վարչապետի գրասենյակն ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել

18:48 • 17.08.26

Իրաքյան Քրդստանի վարչապետ Մասուր Բարզանին հայտարարել է, որ իրանական Hadid-110 հարվածային անօդաչու թռչող սարքերը՝ պայթուցիկներով համալրված, հարձակվել են Էրբիլում իր գրասենյակի և տարածաշրջանային անվտանգության գործակալության նստավայրի վրա։

Հաղորդվում է, որ հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել, իսկ շինություններին լուրջ վնաս չի հասցվել։

«Ես խստորեն դատապարտում եմ այս անխոհեմ և անընդունելի հարձակումները։ Սա վտանգավոր սրացում է և ուղղակի սպառնալիք Քրդիստանի անվտանգությանն ու կայունությանը»,- սոցիալական ցանցերում գրել է Բարզանին։