Առնվազն երեք մարդ է տnւժել Պերուում տեղի ուենցած 7,2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով

08:43 • 21.08.26

Առնվազն երեք մարդ է տուժել 7,2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով, որը տեղի է ունեցել օգոստոսի 20-ին Պերուում։ Այս մասին հայտնել է Քաղաքացիական պաշտպանության ազգային ինստիտուտը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Առողջապահության նախարարության օպերատիվ շտաբն այս պահին տեղեկացնում է երեք տուժածի մասին, որոնց օգնություն է ցուցաբերվել Կորակորայի հիվանդանոցում», - ասված է հաղորդագրության մեջ։

Ինչպես հայտնել է RPP ռադիոկայանը, վնասվել է ավելի քան 20 շենք։

Հիշեցնենք, որ Պերուի Երկրաֆիզիկայի ինստիտուտի տվյալներով՝ 7,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել հինգշաբթի օրը երկրի կենտրոնական հատվածում՝ Այակուչո դեպարտամենտի Կորակորա քաղաքից 35 կմ հյուսիս։ Օջախը գտնվել է 108 կմ խորության վրա։