ՏԻՄ ընտրություններով պայմանավորված՝ ունենք բարեգործության արգելք․ «ՏԱՇԻՐ» բարեգործական հիմնադրամը՝ առաջին դասարանցիների նվերների մասին

22:44 • 31.08.26

«ՏԱՇԻՐ» բարեգործական հիմնադրամը, հիմնադրումից սկսած, մի գեղեցիկ ավանդույթ ունի։ Այս մասին հայտնում են հիմնադրամից։

«Ամեն տարի՝ սեպտեմբերին ընդառաջ, հիմնադրամը առաջին դասարանցիներին նվիրում է իրենց առաջին դպրոցական պայուսակները՝ հագեցած անհրաժեշտ գրենական պիտույքներով։

Ցավոք, այս տարի, ՏԻՄ ընտրություններով պայմանավորված, ունենք բարեգործության արգելք, և մեր գեղեցիկ ավանդույթը ստիպված ենք խախտել։

Սիրելի՛ առաջին դասարանցիներ, վստահ եղեք, որ մեր սերն ու հոգատարությունը ձեր նկատմամբ անփոփոխ է։ Շնորհավորում ենք ձեզ դպրոցական կյանք մուտք գործելու կապակցությամբ և մաղթում ենք, որ կրթության լուսավոր ճանապարհն անցնեք հետաքրքրասիրությամբ և աշխատասիրությամբ լի օրերով»,-ասված է «ՏԱՇԻՐ» բարեգործական հիմնադրամի հայտարարության մեջ։

 

ՏԻՄ ընտրություններով պայմանավորված՝ ունենք բարեգործության արգելք․ «ՏԱՇԻՐ» բարեգործական հիմնադրամը՝ առաջին դասարանցիների նվերների մասին