Պուտինը շախմատ է խաղում ոչ թե Փաշինյանի, այլ՝ խոշոր դերակատարների հետ, Փաշինյանը խաղատախտակի զինվոր է․ Հակոբ Բադալյան (տեսանյութ)

20:31 • 09.09.26

Պուտինը շախմատ է խաղում ոչ թե Փաշինյանի, այլ՝ խոշոր դերակատարների հետ, Փաշինյանը խաղատախտակի զինվոր է:

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«ՌԴ-ՀՀ հարաբերություններում իրավիճակը նման է շախմատի։ Պուտինը ոչ թե Փաշինյանի հետ է խաղում, այլ ավելի խոշոր դերակատարների, որոնք իրենց շահերն ունեն և Կովկասը դիտարկում են Ռուսաստանի դեմ իրենց շահերն առաջ մղելու միջավայր։

Փաշինյանը խաղատախտակի ֆիգուրներից կամ զինվորներից մեկն է։ Նա ավելի շուտ ուրիշի խաղի մասնակից է դառնում։ Փաշինյանն իր խաղը փորձում է կառուցել ներսում՝ իշխանություն պահելու տեսանկյունից։ Խաղում են ԱՄՆ-ը, ՌԴ-ն, Չինաստանը, ԵՄ-ն, Հնդկաստանը, ռեգիոնալ առումով Իրանը, Թուրքիան, միջնորդավորված կերպով՝ Իսրայելը»,- նշել է Բադալյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

 

Պուտինը շախմատ է խաղում ոչ թե Փաշինյանի, այլ՝ խոշոր դերակատարների հետ, Փաշինյանը խաղատախտակի զինվոր է․ Հակոբ Բադալյան (տեսանյութ)