Հայաստանը և Ադրբեջանը կարող են սահմանազատել «Թրամփի ուղու» հատվածը. Սարգիս Խանդանյան

14:09 • 09.09.26

Հայաստանը և Ադրբեջանը կարող են սահմանազատել «Թրամփի ուղու» հատվածը: Այս մասին ԱԺ–ում ասել է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

«Երբ TRIPP-ը սկսի գործնականում իրականացվել, հնարավոր է՝ սահմանազատման աշխատանքներ իրականացվեն առանձին հատվածներում, օրինակ՝ այնտեղ, որտեղ անցնելու է երկաթուղին կամ կառուցվելու են նավթագազատարներ։ Այսինքն՝ տեղային հատվածների մասով հնարավոր է սահմանազատման գործընթացի տրամաբանության փոփոխություն, սակայն ընդհանուր տրամաբանությունը մնում է այն, որ սահմանազատումը պետք է իրականացվի հյուսիսից հարավ»,- նշել է նա:-

Հայաստանը և Ադրբեջանը կարող են սահմանազատել «Թրամփի ուղու» հատվածը. Սարգիս Խանդանյան