Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան

17:41 • 22.09.26

Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու։ Այն «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է առավոտյան ժամը 7-ին, վայրէջք կատարել 50 րոպե անց։ Վերադարձը սպասվում է այսօր 21։40-ին։

Արդյո՞ք պատվիրակություն է մեկնել Բաքու: Factor-ին ԱԳՄԱ նախարարությունից հայտնել են, որ նախարարությունից պատվիրակություն չի մեկնել, Մհեր Գրիգորյանի գրասենյակից ևս տեղեկացրել են, որ փոխվարչապետի գլխավորած պատվիրակություն չի մեկնել։