Մեքենաների թիվը շատ է, շուտով միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհներին էլ ենք խցանում ունենալու, պետք է ճանապարհներ կառուցենք. Փաշինյան

11:30 • 01.10.26

Մեքենաների թիվը շատ է, շուտով միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհներին էլ ենք խցանում ունենալու, պետք է ճանապարհներ կառուցենք: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա գործնական բոլոր հնարավոր տեղերում՝ բոլոր հնարավոր ձևերով, պետք է ճանապարհներ կառուցենք, որովհետև ավտոմեքենաների թիվն արդեն այնպիսին է, որ շուտով մենք միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհներին էլ ենք խցանման խնդիր ունենալու, չնայած այսօր արդեն ունենք՝ որոշակի սեզոններին, որոշակի օրերին։

Պետք է այլընտրանքներ ստեղծենք, ընդ որում այսօր ես նկատում եմ, որ շատ դեպքերում ճանապարհների այլընտրանքները կան, բայց մարդիկ իներցիայով շարունակում են նույն ճանապարհները օգտագործել։ Պետք է այլընտրանքներ ստեղծվեն, որպեսզի մարդիկ ա կետից բ կետ տեղաշարժվելու այլ տարբերակներ ունենան, և կարողանան այդ տարբերակներից օգտվել»,- նշել է Փաշինյանը: