«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Հայ Առաքելական Եկեղեցու հարցով հանձնաժողովի աշխատանքներին. Աննա Գրիգորյան

12:46 • 05.10.26

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) հարցով իշխանությունների նախաձեռնած ԱԺ հանձնաժողովի աշխատանքներին։ Ասուլիսի ժամանակ այս մասին հայտնել է խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

Գրիգորյանը ընդգծել է, որ հանձնաժողովն ըստ էության հակասահմանադրական է։ Պատգամավորը հավելել է, որ Կաթողիկոսին պաշտոնանկ անելու վերաբերյալ կառավարության ծրագրի դրույթը նույնպես հակասահմանադրական է, ինչի պատճառով էլ Ազգային ժողովի երկու ընդդիմադիր խմբակցությունները դիմել են Սահմանադրական դատարան։

Գրիգորյանի համոզմամբ՝ իշխանությունները հասարակության շրջանում կեղծ օրակարգեր են շրջանառում՝ ուշադրությունը շեղելու նպատակով։

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Հայ Առաքելական Եկեղեցու հարցով հանձնաժողովի աշխատանքներին. Աննա Գրիգորյան