Դեռ պետք է պարզվի՝ զինծառայողն ինչ պայմաններում է հայտնվել ՀՀ-ում. գործ չունենք դիվերսիայի հետ. Ռուբինյան
Դեռ պետք է պարզվի՝ զինծառայողն ինչ պայմաններում է հայտնվել ՀՀ տարածքում՝ դասալիք է, թե մոլորվել է։ Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
« Գործ ունենք անհատ զինծառայողի՝ Հայաստանի սահմանը ապօրինի հատելու հետ, բայց ակնհայտ է, որ գործ չունենք դիվերսիայի հետ, քանի որ հակառակ դեպքում ադրբեջանական կողմը նախապես չէր տեղեկացնի հայկական կողմին, որ իրենց մոտից զինծառայող է կորել»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինծառայողը Սյունիքի Շաքի գյուղում կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին:










