Դավիթ Իվանյանը և Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության և ոլորտային այլ հարցեր

20:30 • 07.10.26

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Դավիթ Իվանյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի գլխավորած պատվիրակությանը։ 

Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով երկու երկրների միջև ձևավորված սերտ գործընկերային հարաբերությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության և ոլորտային այլ հարցեր։

Դեսպանը բարձր է գնահատել բեռնափոխադրումների թույլտվությունների ստացման գործընթացի հեշտացման և ժամանակի կրճատման համար հայկական կողմի գործադրած ջանքերը։

Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերին։