Ամեն ինչի մասին լայվ անող իշխանություններն այդպես էլ չասեցին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապoրինի անցումը. Տիգրան Աբրահամյան

09:46 • 12.10.26

Ամեն ինչի մասին լայվ անող իշխանություններն այդպես էլ չասեցին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապoրինի անցումը։ Այս մասին գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ամեն ինչի մասին լայվ անող, տարբեր ամբիոններից երկար-բարակ խոսող իշխանություններն այդպես էլ չասեցին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապօրինի անցումը:

Այդպես էլ չասեցին, թե ովքեր և ինչպես տապալեցին որոնողական աշխատանքները, և արդյոք ծառայողական քննություններ և քրեական գործեր են ընթանում թեմայի ողջ՝ բազմակողմանի եղելությունը պարզելու ուղղությամբ (չխառնել կոնկրետ ադրբեջանցու հանցագործության թեմայի հետ):

Անկախ այն հանգամանքից, որ ադրբեջանցու վերաբերյալ Բաքվից ստացած տեղեկատվությունը եղել է հավանական անցման մասին, իշխանությունը պարտավոր էր անհրաժեշտ աշխատանքներ տանել` դրանով իսկ կանխելով նոր հանցագործությունների իրականացումը»,- նշել է նա:

Ամեն ինչի մասին լայվ անող իշխանություններն այդպես էլ չասեցին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապoրինի անցումը. Տիգրան Աբրահամյան