ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը. «Հրապարակ»

09:15 • 31.10.26

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ի «գլադիատոր» Նարեկ Բաբայանը, պարզվում է, հենց «բոյ տալու» համար է բերվել ԱԺ։ Բաբայանը «ռազբորկաներում» կոփված, «սեւ գոտի» ստացած տղա է, եւ նրա համբավի մասին ՔՊ-ում բոլորը գիտեն։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, նրան ի սկզբանե ասվել է, որ բոլոր նիստերի սկզբից մինչեւ վերջին պահն իր ֆիզիկական ներկայությունը պետք է ապահովի դահլիճում, որպեսզի նման դեպքերում՝ կռիվների ժամանակ, իր առաքելությունն իրականացնի, եւ այդ պահը չուշացավ։

Իսկապես` Բաբայանը երբեք չի խոսում, հարցեր չի տալիս, հայտարարություններ չի անում, բայց «պատվով» է կատարում իր առաքելությունը` մշտապես նստած է նիստերի դահլիճում»:

Ավելին՝ այստեղ: