Փաշինյանն ու Գերտ Յան Կուպմանը քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր

17:44 • 03.11.26

Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Գերտ Յան Կուպմանի հանդիպումը: Հայտնում են Կառավարությունից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի հետ: 

Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Եվրոպական միություն հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր: Կողմերն անդրադարձել են վերջերս Երևանում կայացած հանդիպման ընթացքում ունեցած քննարկումների արդյունքներին և ձեռք բերված պայմանավորվածություններին: 

Մտքեր են փոխանակվել տնտեսության, էներգետիկայի և այլ ուղղություններով համագործակցության հեռանկարների շուրջ: