Զելենսկին վտանգավոր է համարել Ռուսաստանի հետ նոր անվտանգության համակարգ ստեղծելու գաղափարը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վտանգավոր է համարել Ռուսաստանի հետ նոր անվտանգության համակարգ ստեղծելու գաղափարը։
«Ես լսել եմ որոշակի անվտանգության ճարտարապետության մասին, որը ամերիկյան կողմը ցանկանում էր քննարկել՝ Եվրոպա-Ռուսաստան անվտանգության համակարգի գաղափարը։
Սա ինձ համար դժվար հարց է, և այն կարող է վտանգավոր լինել մեզ համար։
Ահա թե ինչու ես իմ դիրքորոշումը պարզաբանել եմ մեր բոլոր գործընկերների համար։ Ես կարծում եմ, որ, առաջին հերթին, մենք պետք է քննարկենք, թե ինչպես ավարտել այս պատերազմը...
Նրանք ուզում են սկսել Եվրոպայում նոր անվտանգության ճարտարապետություն ստեղծել։ Ի դեպ, սա վտանգավոր է։ Այն նույնիսկ ավելի վտանգավոր է Եվրամիության համար, քան մեզ համար։ Մենք ԵՄ-ի մաս չենք կազմում»,-նշել է նա։














