Հորմուզի նեղուցում լցանավը պшյթել է ականի վրա. նավում hրդեհ է բռնկվել

13:11 • 11.11.26

Օրինախախտ լցանավը հրդեհվել է Հորմուզի նեղուցի արևելքում գտնվող արգելված և ոչ անվտանգ գոտում ծովային ականի վրա պայթելուց հետո: Այս մասին հայտնել է Իրանի բանակի ռազմածովային ուժերի հասարակայնության հետ կապերի բաժինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր առավոտյան օրինախախտ լցանավը Հորմուզի նեղուցից արևելք ընկած ոչ անվտանգ և արգելված գոտում հրդեհվել է ծովային ականի հետ բախման հետևանքով»,- ասված է հաղորդագրության մեջ, որը մեջբերում է իրանական Tasnim գործակալությունը:

Բանակի ռազմածովային ուժերի տվյալներով՝ իրենց նավաստիները ուշադիր հետևում են նեղուցի արևելքում տիրող իրավիճակին և այն պահում են վերահսկողության տակ: Գերատեսչությունը հերթական անգամ հիշեցրել է նավատերերին, որ Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը պահանջում է համակարգում զինված ուժերի հետ և նավագնացության կանոնների պահպանում: