Երազանքից իրականություն․ IDBank-ի հատուկ հիփոթեքային պայմանները TOON EXPO.Invest 2026-ում (տեսանյութ, լուսանկարներ)
Հավատարիմ մնալով ճկուն և ժամանակակից ֆինանսական լուծումներ առաջարկելու իր նպատակին՝ IDBank-ը TOON EXPO.Invest 2026 Vol. 2 ցուցահանդեսին ներկայանում է հիփոթեքային վարկավորման հատուկ առաջարկներով:

IDBank-ի նարնջագույն տաղավարում այցելուները կարող են ծանոթանալ հիփոթեքային վարկավորման փաթեթներին՝ Բանկում գործող պայմաններից ավելի ցածր տոկոսադրույքներով, մինչև 5% քեշբեքով և idcoin-ներով: Ցուցահանդեսի այցելուները հնարավորություն ունեն նաև օգտվելու բնակարանի վերանորոգման անգրավ վարկավորման հատուկ պայմաններից: Բանկի կողմից ներկայացվող առաջարկների մանրամասները հասանելի են հետևյալ հղումով։
IDBank-ի Վաճառքների կազմակերպման և տարածքային կառավարման վարչության ղեկավար Արթուր Քոչարյանի խոսքով՝ Բանկի մասնակցության գլխավոր նպատակը այցելուներին նորարար ֆինանսական լուծումներ առաջարկելն է։
«IDBank-ի նարնջագույն տաղավարում ներկայացված հատուկ առաջարկներից օգտվելիս հաճախորդները, բացի արտոնյալ պայմաններից, կստանան նաև քեշբեք և idcoin-ներ: Մեր մասնագետները պատրաստ են տրամադրել անհատական խորհրդատվություն և ընդունել վարկավորման նախնական հայտերը: Սիրով հրավիրում ենք բոլորին այցելել IDBank-ի տաղավար և ընտրել իրենց կարիքներին համապատասխան ֆինանսավորման լուծումը», - նշեց Արթուր Քոչարյանը:

Այցելե՛ք IDBank-ի տաղավար TOON EXPO.Invest 2026 Vol. 2-ում և բացահայտե՛ք ձեր երազանքների տունը ձեռք բերելու բացառիկ հնարավորությունները:
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ














