Եկեղեցու թեմայով ջրեցին ընդդիմադիրի մահը. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախկին նախագահ, ներկայում ԱԽՔ Ալեն Սիմոնյանի սիրտը ոչ մի կերպ չի կտրվում նախկին աշխատավայրից․ նորում նա, կարելի է ասել, պարապուրդի է մատնված եւ օնլայն ռեժիմով հետեւում է նախկին աշխատավայրի գործունեությանը։
Երեկ՝ այն պահին, երբ խորհրդարանում իրավիճակը լարվեց` Ռուբեն Ռուբինյանի շնորհիվ, եւ «Ուժեղ Հայաստանը» լքեց նիստերի դահլիճը, Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքում «թեմայի մեջ» արագ գրառում արեց։ Իսկ խորհրդարանում իրավիճակը լարվեց Ալեն Սիմոնյանի նախկին օգնական, ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանի ելույթի ժամանակ։ ԱԺ ամբիոնից նա Գարեգին Երկրորդի ավազանի անունը մի քանի անգամ կրկնեց` քաջ իմանալով, որ ընդդիմությունը դրան արձագանքելու է սեղաններին հարվածելով եւ դահլիճը լքելով։
Նրան սաստելու փոխարեն Ռուբեն Ռուբինյանն էլ միացավ՝ փաշինյանական հայտնի արտահայտությունները կրկնելով եւ մի շնչով մանտրա դարձած տեքստն արտասանելով` Կտրիճ Ներսիսյան, ԿԳԲ-ի գործակալի եղբայր, կուսակրոնության խախտում, կոռուպցիոներների պաշտպան, քրիստոնեական բոլոր արժեքները պղծած, ընտրակեղծիքների աջակից... պետք է հեռանա եւ այլն: Իսկ վայրկյաններ անց Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքում ինքն իրեն ցիտեց․ «Կտրիճ Ներսիսյանն ազգային անվտանգության մեծագույն սպառնալիք է: Անվտանգության խորհրդի քարտուղար՝ Ալեն Սիմոնյան»: Պարզ է, որ տիկնիկավարը կառավարության շենքից sms-ներով հրահանգներ է իջեցնում։ Նպատակը պարզ է` ընդդիմությանը խանգարել, Արսեն Գեւորգյանի մահվան թեման լռեցնել»:
Ավելին՝ այստեղ:










