Մշակույթ
-ից
-ը
09:35 • 23.08.13Բեն Աֆլեքը կխաղա Բեթմենի դերըWarner Bros Pictures ընկերության ներկայացուցիչ Գրեգ Սիլվերմենի խոսքով՝ ստուդիային անհրաժեշտ է «մեծ դերասան», և Աֆլեքը հիանալի կերպով համապատասխանում է այդ դերին։
08:14 • 23.08.13Անգլիացի նկարիչը հիպեր–իրական կտավներ է ստեղծումԱնգլիացի նկարիչ Սայմոն Հենեսին հիպեր-իրական նկարներ է է ստեղծում, որոնցում պատկերում է աշխարհի ամենահայտնի տեսարժան վայրերն այնպես, ասես դրանք երևում են սովորական արևային ակնոցի ապակիների մեջ:
16:58 • 22.08.13Բենեդիկտ Քամբերբեթչը դուրս չի գալիս Ջուլիան Ասանժի դերից նույնիսկ նկարահանումներից հետո (լուսանկարներ)Այժմ տեսախցիկներ տեսնելով՝ դերասանը չի թաքնվում, այլ հասարակական կարևոր «մեսիջներ» է հղում ժողովրդին և քաղաքական գործիչներին,
16:34 • 22.08.13Արդվինի Իշխան կամ «Արյունոտ վանքը» վերականգնվում էՏարիների ընթացքում լքված ու վնասված եկեղեցու մասին հոգ է տանում 60-ամյա մի կին՝ Հաթուն Գյորգյունենը, ով չնայած մուսուլման լինելուն՝ առանց որևէ փոխհատուցման կատարում է այդ գործը։
11:33 • 22.08.13Չելենտանոն վնասվածք է ստացել հանգստի ժամանակՄորին Չելենտանոյի պաշտոնական կայքէջում կատակով գրել է, թե չնայած կահույքին ոտքով ուժեղ հարվածելուն, «Ադրիանոն կոտրել է ընդամենը ճկույթը, մնացած 9 մատներն իրենց հիանալի են զգում»։
10:30 • 22.08.13Մահացել է The Beatles-ի և The Rolling Stones-ի փրոմոութերըՓրոմոութերը The Beatles-ին Ամերիկա էր հրավիրել 1965 թվականին՝ առանց մինչ այդ խմբի որևէ երգ լսելու: Բերնսթայնը կազմակերպել է նրանց համերգը՝ ողջ մարզադաշտը լցնելով հանդիսատեսներով:
10:17 • 22.08.13Գայ Ռիչին կէկրանավորի «Կայսրության ծաղկումը» գիրքըԳիրքը պատմում է սիրային եռանկյունու մասին, որը զարգանում է Նյու Յորքում Էմփայր Սթեյթ Բիլդինգ երկնաքերի շինարարության ֆոնին (1920-1930-ական թթ.)։
09:56 • 22.08.13«Փախուստ» սերիալի աստղը հրաժարվել է մասնակցել Պետերբուրգի կինոփառատոնին՝ ի նշան հակամիասեռական օրենքի դեմ բողոքիԴերասանը գրել է նաև, որ չի կարող մասնակցել տոնական միջոցառման, որն անցկացվում է մի երկրում, որտեղ իր նման մարդիկ «զրկված են ազատ ապրելու և սիրելու հիմնարար իրավունքից»։
08:24 • 22.08.13Վիետնամցի ինքնուս նկարիչը պատկերներ է ստեղծում հավի փետուրներից (լուսանկարներ)Դեռևս դպրոցական տարիներին նա սկսել է կիրառել հավի փետուրներն ազգային հերոսներին կամ ավանդույթները պատկերելու համար: Այնուհետ նա իր գործերը նվիրել է ընկերներին՝ որպես հուշանվեր:
08:15 • 22.08.13Ամերիկացին 50 տարվա ընթացքում երևակայական աշխարհի քարտեզ է ստեղծել (լուսանկարներ, տեսանյութ)Ջերի Գրեթզինգերն իր քարտեզի վրա պատկերել է երևակայական ավաններ, որոնք այնուհետ մեծացրել է՝ վերածելով քաղաքների, որոնցում տեղադրել է գետեր և կայարաններ:
21:58 • 21.08.13Աշխարհի ամենամեծ պիցցան պատրաստվել է ԱՄՆ-ում (լուսանկարներ)Աշխարհի ամենամեծ պիցցան, որի տրամագիծը շուրջ 15 մետր է, ունի 15 քառ. մետր մակերես և կշռում է 100 ֆունտ: Սան Անտոնիայի խոհարարներն այն թխել են հատուկ պատրաստված հսկայական վառարանում:
12:46 • 21.08.13Քլինթ Իսթվուդը կփոխարինի Սթիվեն Սփիլբերգին ԱՄՆ-ի ամենամահացու դիպուկահարի մասին նախագծում«Ամերիկացի դիպուկահարը» ֆիլմի սցենարը, որը գրել է Ջեյսոն Դին Հոլը, հիմնված է Քրիս Քայլի կենսագրության վրա. ամերիկացի զինվոր, որը, միայն պաշտոնական տվյալներով, Իրաքում ավելի քան 150 մարդ է սպանել։
08:23 • 21.08.13Ֆիլիպինցի նկարիչը սուրճի նստվածքով դիմանկարներ է պատկերում (լուսանկարներ)Ֆիլիպինցի նկարիչ Վինսենթ Ֆրանցիսկո Նավարոն պատկերներ է ստեղծում՝ օգտագործելով սուրճի նստվածքը: 21-ամյա երիտասարդը դիմանկարներ է ստեղծել՝ կիրառելով միայն եփած սուրճի նստվածքը, որից նա ներկ է ստացել:
00:29 • 21.08.13Շերի նոր տեսահոլովակը՝ 12 տարվա դադարից հետո (լուսանկարներ, տեսանյութ)Երկարատև ստեղծագործական դադարից հետո ամերիկահայ հանրահայտ փոփ-երգչուհի Շերը ներկայացրել է «Կանանց աշխարհ» (Woman's World) սինգլը և տեսահոլովակը, որի պրեմիերան այսօր է տեղի ունեցել:
18:18 • 20.08.13Տեղի է ունեցել Եգիպտոսի պատմության մեջ ամենախոշոր թանգարանային գողությունը. գողացվել է 1.000-ից ավելի թանգարանային նմուշՊաշտոնյաները նշել են, որ չեն հետապնդի այն մարդկանց, ովքեր կվերադարձնեն գողացված իրերը: Դեռ ավելին, նրանք փոքրիկ հատուցում կստանան վերադարձրած թանգարանային գործերի համար:
